Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը 25 հազար հսկիչ-դրամարկղային մեքենա կգնի

Պաշտոնական
hdm

Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար: Նշվել է, որ  հանրապետությունում այսօր առկա է դեռևս շուրջ 25 հազար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման անհրաժեշտություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ այդպիսով հանրապետությունում կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդման գործընթացը, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ հսկողություն, մոնիթորինգ, կրճատել ստուգումների քանակը: