Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիրը համալիր լուծումների հրամայականի առաջ է կանգնած, միայն բանակով խնդիրը չի լուծվի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հարցազրույց
Untitled-10

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր ֆբ-յան իր էջում մի գրառում է կատարել, որը բուռն քննարկումների տեղիք տվել։ Նա գրել է. «Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին»։  ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ խոսքը ներկայիս Պնախարար Վիգեն Սարգսյանին է վերաբերում։ Թեմայի մասին  զրուցելու համար «Ա1+»-ի հրավիրել է փարձագետ  Ռուբեն Մեհրաբյանին։ Իվեջո Վիգեն Սարգսյանը ծառայե՞լ է, թե՞ ոչ։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում