Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում մարդու իրավունքների զարգացումներով

Պաշտոնական
DSC_0028

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթությունները, ինչպես նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նոր կարգավորումները և դրանց կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքները: Հանդիպման ընթացքում դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում մարդու իրավունքների զարգացումների առնչությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է Պաշտպանի հաստատության դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված համագործակցությունը:   Հարգանքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ