Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Մնացականյանը ներկայացրել է առաջնագծում առկա իրադրությունը

Պաշտոնական
Handipum_PB_um_30.10.17.59f6c430bd4bb

Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է <<Պատմության և մշակույթի էջեր>>  ծրագրի շրջանակում հերթական այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի Հանրապետության գիտության և մշակույթի ճանաչված գործիչներին՝ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ:      Հանդիպմանը բանակի հրամանատարը նման նախաձեռնություներն ու ծրագրերը համարել է պահանջված ու անհրաժեշտ՝ նաև շնորհակալություն հայտնելով հյուրերին տարիներ շարունակվող արդյունավետ համագործակցության համար: Ներկաների խնդրանքով Լևոն Մնացականյանը ներկայացրել է նաև առաջնագծում առկա իրադրությունը, խոսել բանակաշինության ընթացիկ փուլի զարգացումներից: ԱՀ ՊՆ, ՊԲ