Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ԱԳՆ-ն՝ Կատալոնիայի անկախության հռչակման մասին

Կարևոր լուրեր Պաշտոնական
katalonia

Անհերքելի է Կատալոնիայի ժողովրդի՝  իր քաղաքական կարգավիճակը ժողովրդավարական կամարտահայտության միջոցով  ինքնուրույն որոշելու իրավունքը։ ՄԱԿ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի համաձայն՝ միջազգային հանրությունը հանձնառություն է ստանձնել՝ խրախուսել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը և հարգել այդ իրավունքը։ Կարևոր ենք համարում, որ Բարսելոնայի և Մադրիդի միջև քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը գտնվի բացառապես խաղաղ միջոցներով և երկխոսության ճանապարհով։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է հիշեցնել, որ հենց Ադրբեջանի հրաժարվելը՝ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, և պաշտոնական Բաքվի կողմից քաղաքական հարցերի լուծման համար ուժային մեթոդների կիրառումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազմական հարթություն։ Արցախի ԱԳՆ