Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ սթափ վիճակում խաղատուն այցելողների համար օրենքում կարգավորում է մտցվել

Հասարակություն
02e512212745413b93b3d392adc92e41

Այսօր կառավարության նիստում հավանության է արժանացել  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունների նախագիծը: Օրինագծին կից ներկայացված հիմնավորման մեջ առաջարկվող կարգավորումը հիմնավորվում է այն քաղաքացիների շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, ովքեր թեև սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը` հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում: Կառավարությունը,  կիսելով հեղինակների մտահոգությունը, առաջարկում է խմբագրել ներկայացված օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով մի շարք  մոտեցումներ: