Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ Ոստիկանությունը պատասխանել է ՀՔԱՎ-ի միայն մեկ հարցին

Հասարակություն
unnamed-1

2017 թ. սեպտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկատվության հարցում է ներկայացվել ՀՀ ոստիկանապետ Վլ. Գասպարյանին: Դրանով ակնկալում էինք տեղեկատվություն ստանալ ՀՀ Ոստիկանության աշխատակիցների թվի, այդ թվում՝ ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, նրանց գործառույթների ու առանձին ստորաբաժանումների տարբերանշանների վերաբերյալ: ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ա. Մարգարյանը 2017 թ. սեպտեմբերի 23-ի պատասխանում տեղեկատվություն է տրամադրել միայն վերջին մասի վերաբերյալ, իսկ մյուս մասերի առնչությամբ նշել, որ ՀՀ Կառավարության որոշումներով դրանք համարվում են գաղտնի տեղեկատվություն, և տրամադրել չեն կարող: Հավելել է նաև, որ ՀՀ Ոստիկանության զարգացման 2017-2022  թվականների մշակվող հայեցակարգում առաջարկություն է ներկայացվելու դրանք գաղտնազերծելու վերաբերյալ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ մասով ևս ՀՀ Ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով 2017 թ. հոկտեմբերի 23-ին հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ