A
A
Քրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2017թ լավագույն ֆուտբոլիստ
Լոնդոնում կայացավ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 2017 թվականի մրցանակաբաշխության արարողությունը:
ՖԻՖԱ-ի վարկածով այս տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Տարվա «Լավագույն մարզիչ» մրցանակին արժանացավ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
ՖԻՖԱ-ի կողմից սահմանված մյուս մրցանակները.
Պուշկաշի անվան «Լավագույն գոլ»՝ Օլիվյե Ժիրու («Արսենալ»)
«Լավագույն դարպասապահ»՝ Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս»)
«Լավագույն երկրպագու»՝ «Սելթիկ» (Շոտլանդիա)
«Ֆեյր Փլեյ»՝ Ֆրանսիս Կոնե («Զբրոյովկա»)
«Լավագույն ֆուտբոլիստուհի»՝ Լիկե Մարտենս (Հոլանդիա, «Բարսելոնա»)