Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կրկին «ՍՊԱՅԿ» է կիրառել

Կարևոր լուրեր Պաշտոնական
spyak

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել: