A
A
Հայ շախմատիստներից միայն Արման Միքայելյանն է առաջատարների խմբում
Հայաստանը 6 շախմատիստ ներկայումս մասնակցում է Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում անցկացվող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարին: Արդեն կայացած երկու տուրից հետո մերոնցից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Արման Միքայելյանը, որը երկու հաղթանակ է տարել եւ ընթանում է առաջատարների խմբում: Պատանի շախմատիստ Հովհաննես Հ. Հակոբյանը 1,5 միավորով առայժմ 95-րդն է: ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը եւ Սարգիս Մկրտչյանը տարել են մեկական հաղթանակ եւ կրել մեկական պարտություն, իսկ ահա Հայկ Երիցյանը առայժմ մեկ ոչ-ոքի է արել: Մեր շախմատի վետերան Վլադիմիր Պողոսյանը դեռեւս միավոր չի վաստակել: Սույն հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 20 երկրների 360 շախմատիստ, այդ թվում՝ 33 գրոսմայստեր: