Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախումբը՝ Երևանի փողոցներում

Հասարակություն
001

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին մատուցվել է հերթական երաժշտական անակնկալը: «Լսիր Երևանը» բաղադրիչի ներքո անցկացվող միջոցառումների շրջանակում փողային նվագախմբերի կատարմամբ Երևանի փողոցներում հնչել են սիրելի մեղեդիներ: Քայլերթին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի փողային նվագախմբերը: Դատելով նվագախմբերի քայլերթի ակամա ունկնդիրը դարձած երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի արձագանքից` երաժշտական հաճելի անակնկալը գերել էր նրանց սրտերը: