Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Հասարակություն
maxayin-bagratashen

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռաֆիկ Փ.-ին, որը օգոստոսի 11-ից ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի (զինծառայողին վիրավորանք հասցնելը) 1-ին մասի մեղադրանքով: