Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մանրամասներ՝ Գյումրիի այրվող սուպերմարկետից. թարմացված (տեսանյութ)

Պաշտոնական
1507553217_hrdeh

Հոկտեմբերի 9-ին, ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի  Գ. Նժդեհի փողոցում այրվում է սուպերմարկետ: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 7/15 հասցեում գտնվող երկհարկանի սուպերմարկետի երկրորդ հարկում: Այրվել է սուպերմարկետի արագ սննդի կետի խոհանոցի (400 քմ) տանիքից մոտ 84 քմ հատված, ջերմահարվել՝ մոտ 150 մք հատված և գույքը՝ մասամբ: Ըստ Առավոտ-ի՝ սուպերմարկետը պատկանում է զորամասերից մեկի գլխավոր խոհարարին՝ Արամ Բադեյանին։ Այս սուպերմարկետից առևտուր են անում նաև ռուս զինվորականների ընտանիքները։