Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ տարբերություն՝ ես իմ երեխային տա՞նն եմ ծեծում, թե՞ դրսում» (տեսանյութ)

Հասարակություն
ginosyan

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր քննարկվել է Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը. արդյոք ինչ վտանգներ է այն ներկայացնում, ինչու է օրենքի նախագծի շուրջ մեծ աղմուկ բարձրացել: Քննարկման բանախոսներն են «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղ. ղեկավար Գագիկ Գինոսյանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը:  Ըստ Սվետլանա Պողոսյանի՝ Եվրոպական հասարակությունները լուրջ խնդիր ունեն, մենք պետք է զգույշ լինենք. «Պատճենելով եվրոպական նախագծերը՝ շատ լուրջ սխալ թույլ կտանք»։ «Կրթական համակարգը քանդեցին, մշակույթը քանդեցին, ցավով արձանագրեցին, որ երեխան տանը դաստիարակվում է, ուրեմն պետք է մտնել սրբություն սրբոց,- ասում է Գագիկ Գինոսյանը։- Այս տեսանկյունից տրամաբանական է՝ ինչ փորձում են անել։ Ինչ տարբերություն՝ ես իմ երեխային տանն եմ ծեծում, թե դրսում»։ Ավելին՝ տեսանյութով