Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա 800 թափուր աշխատատեղ. շտապեք աշխատաշուկա (տեսանյութ)

Հասարակություն
ashxatashuka-nkar

Աշխատանք փնտրողներն այսօր հնարավորություն ունեին հրաժեշտ տալ գործազուրկի կարգավիճակին։ Երևանի Խաչքարերի պուրակում ավելի քան 60 կազմակերպություն առաջարկում էր 800 թափուր աշխատատեղ՝ սկսած տեխնիկական բնույթի գործից մինչև բարձր որակավորում պահանջող։ Աշխատաշուկան այսօր կգործի մինչև 15։00-ն։ Այն կազմակերպվում է արդեն 10-րդ տարին՝ Երևանում և մարզերում։ Զբաղվածության պետական գործակալության Գործատուների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանն ասում է. «Նպատակն է, որպեսզի աշխատանք փնտրողը և գործատուն անմիջական իրար հետ հանդիպեն, բանակցեն և գործ փնտրողը տեղավորվի աշխատանքի։ Մենք հետո որոշակի մոնիթորինգ ենք իրականացնում, զանգում ենք գործատուներին, և ճշտում ենք՝ տոնավաճառի արդյունքում ինչքան մարդ է իրենց դիմել և արդյունքում ինչքան տեղավորվածներ են եղել»։