Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«21-րդ դարի առաջնորդները» հավաքվել են ֆորումի (տեսանյութ)

Հասարակություն
GAYANE

Հարթակ, որտեղ երիտասարդները փոխանակում են գաղափարներ, իրար հաղորդում գիտելիքներ ու փորձ։ Մասնակցելու համար կարևոր  է ունենալ քննադատական մտածողություն՝ գնահատել ու համեմատել իրողությունները։ Հարյուրից ավելի երիտասարդներ մասնակցում են «21-րդ դարի առաջնորդներ ֆորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած քառօրյա ծրագրին։ Երիտասարդներին քննարկման համար առաջարկվող թեմաներից են՝ «Արևելք, թե Արևմուտք...» քաղաքակրթակա՞ն, թե քաղաքական ընտրություն, Ազգ-բանակ. Անվտանգության երաշխի՞ք, թե մարտահրավեր, Անձնական կյանքի անձեռնմխելիություն. ո՞ւմ և ինչու եմ հեշվետու։  «21-րդ դարի առաջնորդներ ֆորում» հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Սարգսյանը բացահայտում է ծրագրի նպատակը. «Վերջին տարիներին հատկապես բավականին ակտիվ պրոցեսներ էին տեղի ունենում. քաղաքացիական նախաձեռնություններն սկսեցին  հիմնականում երիտասարդական կազմով հանդես գալ։ Մեր մեջ ասում էինք ակտիվիստների «Ոսկե 100-յակ», մենք ուզում ենք այդ ակտիվիստների թիվը կրկնապատկվի, եռապատկվի, որ ավելի շատ երիտասարդներ ակտիվ լինեն, ավելի շատ երիտասարդներ փորձեն հասցեագրել այն խնդիրները, որ տեսնում են իրենց կյանքում, որոնց պետք է լուծումներ տրվեն, բայց իրենք չգիտեն՝ ինչ անել այդ խնդիրների հետ։ Հիմնական նպատակը՝ էս երիտասարդների բերելն է, հնարավորություն տալ խոսել էդ խնդիրների մասին»։