Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 11 պատահար

Պաշտոնական
police

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից հոկտեմբերի 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք։ Բացահայտվել է գողության 6, խարդախության և յուրացման 2-ական, մարդուն առևանգելու, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և մարմնական վնասվածք հասցնելու 2-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն