Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորցրեցի վաղեմի ընկերոջս. Սերժ Սարգսյան

Պաշտոնական
april-1

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի մահվան կապակցությամբ: «Գորիկ Հակոբյանը իր ողջ աշխատանքային գործունեությունը նվիրեց մեր երկրի և ժողովրդի ապահովությանն ու անվտանգությանը՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում դրսևորելով մեծ նվիրվածություն և մասնագիտական բարձր որակներ: Նրա կորուստը կրկնակի ցավալի է անձամբ ինձ համար, քանի որ կորցրեցի վաղեմի ընկերոջս: Խորին ցավակցություն եմ հայտնում Գորիկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում: