Վիգենինը Նալբանդյանին ներկայացրել է Արդրբեջանի հանդիպումների արդյունքը (տեսանյութ)
Սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին: Քրիստիան Վիգենինը նախարար Նալբանդյանին ներկայացրեց Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը կարևորելով խորհրդարանականների ցանկությունը նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ շեշտեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին աջակցելու անհրաժեշտությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծեց Արցախի իշխանությունների հետ շփումների հաստատման կարևորությունը՝ որպես առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու և իրավիճակին ծանոթանալու լավագույն միջոց։