Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը (տեսանյութ)

Պաշտոնական
Photo-3

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում է Միչիգանի հայ դատի հանձնախումբը: ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը: