Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիվ 1 տրոլեյբուսը բախվել է բետոնե բաժանարարին և կողաշրջվել. կան տուժածներ (տեսանյութ)

Հասարակություն
MHM0116984

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Բելլաջիո ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հոգեբան: Պարզվել է, որ Հերացի-Աբովյան փողոցների խաչմերուկում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե բաժանարարին. տրոլեյբուսը (վարորդ՝ 1961 թ. ծնված Թ. Ս.) բախվել է «Nissan X-Trail» մակնիշի 18 SO 836 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Գ.): [caption id="attachment_1569878" align="aligncenter" width="800"]??????-??????? ????????? ???????????? ??? 1 ???????? ??????????? ????? ? ???? ????????? ?????? ? ?????? ????????? ??????-??????? ????????? ???????????? ??? 1 ???????? ??????????? ????? ? ???? ????????? ?????? ? ?????? ?????????[/caption] Նախնական տվյալներով կա 7 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: