Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 օրում՝ մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպք

Պաշտոնական
police-1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք։ Բացահայտվել է գողության 7, խուլիգանության 4, խարդախության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, յուրացման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի և գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն