A
A
Վարչապետն ակնկալում է առողջ և ակտիվ ծերացման գործողություններ
Տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից և խնամքից պետք է անցում կատարենք դեպի առողջ և ակտիվ ծերացման գործողությունների իրականացում. հայտարարում է վարչապետ Կարեն Կարապետյանն ու հանձնարարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում քննարկել տարեց անձանց աշխատաշուկայում ընդգրկելու հնարավորության հարցերը, ուսումնասիրել միջազգային փորձը և համապատասխան առաջարկություններ ներկայացնել սոցիալական ծառայությունների բարելավման ուղղությամբ: Վարչապետը հիշեցրեց, որ 1992 թվականից ՄԱԿ-ը հոկտեմբեի 1-ը հռչակել է որպես տարեցների միջազգային օր: