Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 տարուց ավելի անազատության մեջ գտնվող կալանավորը հացադուլ եւ ջրադուլ է սկսել

Հասարակություն
roman-470x265

10 տարի 10 ամիս կալանավայրում իր պատիժը կրող Ռոման Գեւորգյանը քիչ առաջ հացադուլ եւ ջրադուլ է սկսել: «Ա1+»-ին «Կոշ» ՔԿՀ կալանավորը տեղեկացրեց, որ Քրեակատարողական վարչությունը որոշել է անորոշ ժամկետով հետաձգել նրա պատժի կրման տեսակը բաց ռեժիմով փոխարինելու հարցը: Նա էլ այդ պատասխանը ստանալուց հետո որոշել է դիմել այս ծայրահեղ քայլին:  «Միայն ուզում են մարդուն տանջել: Ես մի գործով վկա եմ անցնում: Հենց դա են պատճառ բերել, որ անորոշ ժամանակով հետաձգել են: Մինչդեռ քննիչն էլ էր ասել, որ դա խոչընդոտ չի կարող հանդիսանալ»,- ասաց Ռոման Գեւորգյանը: Ավազակային հարձակման համար 12 տարվա ազատազրկման դատապարտվածը համոզված է՝ ցանկանում են այնպես անել, որ իր պատիժն ամբողջությամբ կրի: Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Ռոման Գեւորգյանը նշեց, որ վճռական է տրամադրված՝ հացադուլից եւ ջրադուլից դուրս կգա միայն այն ժամանակ, երբ պատժի տեսակը փոխվի: Ռոման Գեւորգյանը 4 անչափահաս երեխաների հայր է, իսկ նրա հայրն էլ Արցախյան պատերազմի տարիներին հաշմանդամություն է ձեռք բերել: