Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդը պետք է միշտ չարչարվի ու մտածի, թե ո՞նց կարտոֆիլ կամ կոշիկ գնի» (տեսանյութ)

Հասարակություն
198

Օդային փոխադրումները, ծառայությունները, բենզինը, միսը օգոստոսի տվյալներով՝ թանկացել են. այսօր այդ մասին ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը. «Բենզինի գինը մեզանում թանկացել է, գները միջազգային շուկայում եւս աճել են, սակայն բենզին ներկրողները կարծիք են հայտնել, որ գնաճը ժամանակավոր է»: Ինչ վերաբերում է օդային փոխադրումների թանկացումներին, ապա դա պայմանավորված է արձակուրդային սեզոնով: Ոլորտը կարգավորելու համար պետք է սեփական ավիափոխադրող ընկերություն ունենալ: Չբարձրացնելով աշխատավարձերը եւ ունենալ այսպիսի գների աճ, բնական է, որ դժգոհության ալիք կստեղծվի, բնակչության դժգոհությունն արդարացված է: Ըստ Վազգեն Սաֆարյանի ելքը մեկն է՝ պետք է պետությունը մասնավոր գործընկերության գործառույթի զարգացման համատեքստում ստեղծի արտադրություններ, որտեղ ունենա արտադրական պրոցեսի մասնակցություն: «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը շեշտեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ խոզի միսը 38 տոկոսով է թանկացել, ոչխարի միսը՝ 15, իսկ կարագը 13 տոկոսով: Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք ավելի մեծ աճ, քան այս թվերն են: Ըստ Արմեն Պողոսյանի՝ սա աղետ է. «Մարդը պետք է միշտ չարչարվի ու մտածի, թե ո՞նց կարտոֆիլ գնի կամ կոշիկ գնի, որ երեխան գնա դպրոց: Ու էդպես էլ ապրի՞, դա չեղավ ապրել»: