Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համաժողովի օրակարգում դրված խնդիրներն ունեն ռազմավարական նշանակություն»

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Սերժ Սարգսյանի հետ միասին սեպտեմբերի 18-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի բացմանը: Իր ողջույնի խոսքում Նախագահ Սահակյանը բարձր մակարդակով կազմակերպված այս միջոցառումը կարեւոր ու պահանջված է համարել ե՛ւ Մայր Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի, ե՛ւ Արցախի համար, ընգծելով, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական  զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից:  «Կարեւոր է նաեւ, որ համաժողովի աշխատանքներին մասնակցում են հայտնի պետական, քաղաքական ու հասարակական գործիչներ, գիտնականներ, վերլուծաբաններ, բարերարներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ աշխարհի շատ երկրներից: Նման ներկայացուցչական բազմազգ կազմը նաեւ հանդիսանում է տարբեր ժողովուրդների եւ պետությունների հետ երկխոսության հաստատման ու ամրապնդման, բարեկամական կապերի զարգացման հարմար հարթակ»,- նշել է Բակո Սահակյանը: Արցախի Հանրապետության Նախագահը համաժողովի մասնակիցներին մաղթել է հաջող եւ արդյունավետ աշխատանք, համոզմունք հայտնելով, որ համաժողովն արժանի ներդրում կունենա համազգային խնդիրների լուծման գործում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ