Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյուն՝ արեգակի վրա, ամենահզոր փոթորիկը՝ ԱՄՆ-ում (տեսանյութ)

Հասարակություն
irma

Սեպտեմբերի 6-ին արեգակի երկրին նայող կողմում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչ հետևանքով դեպի մթնոլորտ են տեղաշարժվել հսկայական ծավալի իոնացված մասնիկներ, որը անցած գիշեր Նորվեգիայի տարածքում ուղեկցվել է շքեղ բևեռափայլի երևույթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:sur Իրմա անվանմամբ արևադարձային թայֆունը, որը հասել է իր զարգացման վերջին, 5-րդ աստիճանին, մոտենում է Ֆլորիդայի ափերին: Կործանարար փոթորկում քամու արագությունը հասնում է 300/կմ/ժ, 1 օրում կանխատեսվում է 1000-1200մմ անձրև: Համեմատելու համար Գագիկ Սուրենյանը բերում է Երևանի օրինակը, որտեղ տարեկան տեղումների քանակը կազմում է 300մմմ: Ամերիկայի ձայնը հայտնում է, ոչ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը նախապատրաստվում է Իրմա անվանումը կրող ծովամրրիկին, որը Կարիբյան մի քանի կղզիներ ավերելուց հետո շարժվում է դեպի այստեղ: Այն Ֆլորիդա կհասնի կիրակի վաղ առավոտյան: Իրմա ծովամրրիկը, որն այս պահին ուղղություն է վերցրել դեպի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը, Կարիբյան ծովի ավազանում գտնվող Բարբուդա կղզում ավերել է գրեթե բոլոր կառույցները: Մոտ մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում զրկվել է էլեկտրականությունից: Ու եթե մրրիկի այսպես ասած աչքը, այսինքն’ կենտրոնն անցնի Ֆլորիդայի վրայով, հետեւանքները կլինեն աղետալի: Ինչպես մասնագետներից Սեթ Բորենստայնն է ասում, Իրման իր ուժգնությամբ ռեկորդ է սահմանել ամբողջ աշխարհում: Այն արդեն 37 ժամ փչում է ժամում 285 կմ արագությամբ: Ի դեպ Իրմայի ճանապարհի վրա են գտնվում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի հանգստավայրը եւ մի շարք այլ սեփականություններ: Թրամփը լրագրողներին ասել է, թե Ֆլորիդան հնարավորինս լավ է պատրաստվել դիմավորելու Իրմային: Տեսանյութը՝ ստորև