Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեպտեմբերի 4-ից` նոր տեսախցիկներ

Հասարակություն
tesaxcik

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի սեպտեմբերի 4-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. - Աճառյան փողոց-Աճառյան փողոց 1-ին փակուղի - Անդրանիկի փողոց-Օհանովի փողոց - Արցախի փողոց-Արին Բերդ փողոց - Արտաշիսյան փողոց-Չեխովի փողոց - Բագրատունյաց փողոց-Ե.Թադևոսյան փողոց - Դավիթ Բեկի փողոց-Կուստոյի փողոց - Հանրապետության փողոց-Թումանյան փողոց - Մամիկոնյաց փողոց-Շիրվանզադե փողոց - Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: