Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ում դեռևս պահպանվում է բարձր ջերմությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
nairit-6

Օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ