A
A
ԱԻՆ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել՝ Հայկարամ Մխիթարյանին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
Այս մասին տեղեկանում ենք կառավարության egov.am կայքից։
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։