Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

37 ավտովթար երեք օրում. մահացել է 3, վիրավորվել 60 մարդ (տեսանյութ)

Պաշտոնական
avtovtar

Օգոստոսի 25-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել  է 23-ը:   Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 եւ թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 26, խարդախության 6, ավտոմեքենա փախցնելու 5, խուլիգանության 2, հարկերից խուսափելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: