Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ արտգործնախարարն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին

Պաշտոնական
agn-2

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին: Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնակացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։ ԱԳՆ