A
A
Հայաստանում համաճարակի վտանգ կա. բնապահպան (տեսանյութ)
«Վեոլիա ջուր» ընկերության գոյությունը դառնում է անիմաստ, քանի որ ջրի կորուստները կազմում են 60-ից 80 տոկոս. այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ահազանգեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Խոսելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրի սակագնի բարձրացման մասին՝ նա նշեց, որ տնտեսական առումով դա արդարացված է, բայց սոցիալական և էկոլոգիական առումներով ոչ: Աշխարհի շատ երկրներում անապահով ընտանիքները ջրի համար վճարում են զեղչված գումար, և դա պետք է աշխատի նաև Հայաստանում՝ կարծում է Կարինե Դանիելյանը։ Բնապահպանը տեսնում է համաճարակի վտանգ. «Եթե մարդը չի կարող վճարել ջրի համար, ապա նա իր սանիտարահիգիենիկ պայմանները չի կարողանում ապահովել և արդյունքում կառաջանան համաճարակներ»: