Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից. ԱԻՆ-ը զգուշացնում է

Կարևոր լուրեր Հասարակություն
Summer-Heat

Ուշադրություն Օգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 1-5 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.60C (2000 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               11.40C (1982 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.70C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: