Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նամակից մինչեւ ինտերնետային ամուսնություն. Չայխանա (տեսանյութ)

Հասարակություն
chai

Արմավիրի մարզի Փշատավան գյուղի նախկին փոստատարներ Սարգիսն ու Խաչիկը նախքան ինտերնետի տարածումը ստիպված էին օրական հարյուրից ավելի թերթ ու նամակ բաժանել: Բոլոր համագյուղացիների համար միշտ սպասված հյուր էին: Հիմա նրանց մասին հիշում են միայն փողոցում տեսնելիս: Այսօր փոստատարների մեծ պայուսակին փոխարինելու է եկել շատ փոքր ծրար հիշեցնող էլեկտրոնային փոստը: Նամակների մասին նախկին փոստատարների պատմություններն անկախության սերնդի ներկայացուցիչ 23-ամյա Լիլիթ Գրիգորյանի համար խորթ են ճիշտ այնքան, որքան ինտերնետային ծանոթություններն ու ամուսնությունն անընդունելի են համագյուղացի տարեցների համար: Մանրամասերը՝ «Չայխանայի» տեսանյութում