Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաչյա Հարությունյանը դժվարացել է բառեր գտնել

Հասարակություն
edmon-1

Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը տեսակցել է  Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։ «Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։