Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

40 հայ աղջիկ սպասում է Ալեքոյի հետ հանդիպմանը

Հասարակություն
aleqo

ԱՄՆ տղամարդկանց ֆուտբոլի ազգային հավաքականի հայտնի խաղացող և  Ֆուտբոլի բարձրագույն լիգայի նախկին աստղ Ալեքո Էսկանդարյանը կգլխավորի երիտասարդ աղջիկների համար կազմակերպված   «Հայ Աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ֆուտբոլային հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող Սկիֆ դաշտում` հուլիսի 26-ին ժամը 16:00-ից -17:30-ը:  40 երիտասարդ աղջիկներ ներկա կլինեն եւ հնարավորություն կունենան ստանալ պրոֆեսիոնալ ֆուտբոլային դասընթաց Ֆուտբոլի բարձրագույն լիգայի լեգենդներից մեկի կողմից: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների կողմից ստեղծված «Հայ Աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» կազմակերպությունը։ Ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականի եւ «Լոս Անջելես Գելաքսիի» նախկին խաղացող Ալեքո Էսկանդարյանը ժամանել է Հայաստան երկու օր առաջ, ընդ որում ճանապարհին կորցնելով բեռը։