Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայն խոնարհվել ու հիշել. Կոմանդոս

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled1-2

«Մեր հայ այս երիտասարդներից յուրաքանչյուրն, ով ապրիլյան պատերազմի զոհը դարձավ, կարող էր իր կյանքի շնորհալի ճանապարհը անցնել։ Սա կորուստ է, որ որևէ սփոփանքի խոսք գտնել չես կարող ծնողի ու հարազատի համար, կարող ես միայն խոնարհվել ու հիշել»,- ասում է Կոմանդոսը։ «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի հեղինակային աշխատանքների ցուցադրությունը: Արամայիսը՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր «Հայբուսակի» իրավագիտության բաժին և մինչ պարտադիր ժամկետային ծառայության մեկնելը զուգահեռ սովորում էր Էջմիածնի հայորդաց տան քանդակագործության բաժնում: «Քանդակը նրա նախասիրությունն էր։ Մտադիր էր ծառայությունից հետո արհեստանոց բացել,-ասում է Արամայիսի եղբայրը, ով նույնպես քանդակով է զբաղվում,-միասին պետք է աշխատեինք»։ Արամայիսի էսքիզները կյանքի կոչեցին ընկերներն ու եղբայրը։ Իսկ Ոսկեհատի միջնակարգ դպրոցում բացվեց արհեստների խմբակ, որ կրում է Արամայիս Միքայելյանի անունը և որը ղեկավարում է հերոսի մայրը՝Լիլիթ Ավագյանը։ Միջոցառմանը ներկաներին Արամայիսի մայրը նվիրեց «Քեզ հետ, բայց առանց քեզ»՝  իր հերոս զավակի մասին հուշագիրքը։