Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի զբոսաշրջության ոլորտն աճ է գրանցել բոլոր ուղղություններով

Տնտեսություն
artsakh3-4-3

2017 թվականի առաջին եռամսյակի տվյալներով ԱՀ զբոսաշրջության բնագավառը աճ է գրանցել բոլոր ուղղություններով: ԱՀ արտաքին գործերի նախարարության տվյալներով 2017 թվականի հունվար –հունիս ամիսներին Արցախում գրանցվել է 26 տոկոս օտարեկրկյա զբոսաշրջիկների քանակի աճ,  2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ /2016 թվականի համեմատ այն կազմել է 46%/: Այցելությունների թիվն ավելացել է նաև հիմնական զբոսաշրջավայրերում. Տիգրանակերտի պետական արգելոց են այցելել ավելի քան 5000 այցելու՝ ինչը 62 տոկոսով ավել է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Հաշվարկային գնահատականներով  զբոսաշրջությունից ստացված եկամուտները կազմել են 1.7 միլիարդ ՀՀ դրամ /աճը կազմել է 35 տոկոս/: Հարկ է ընդգծել, որ վերոհիշյալ ժամանակահատվածում զբոսաշրջության բնագավառի զարգացմանն ուղղված ծրագրերի համար բացի պետական բյուջեի միջոցներից, հաջողվել է ներգրավել նաև 25 միլիոն ՀՀ դրամ ներդրումներ միջազգային դոնորների կողմից:     Արցախի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչություն