Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահներին առաջարկել են հանդիպել այս տարվա ընթացքում

Պաշտոնական
nalbandyan-mamedyarov

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպմանը շարունակվեցին ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարվա ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ [caption id="attachment_1556088" align="alignright" width="600"]???????????????????????????????????? ????????????????????????????????????[/caption]