A
A
Վախթանգ Դարչինյանին պարգևատրել է Արցախի նախագահը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում եւ նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում: Նախագահը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վախթանգ Դարչինյանին պարգեւատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ