Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիմել Մայր աթոռ՝ 330 դատախազի սրբադասելու համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
CEAUuh3COIo

ԱԺ արտահերթ նիստին այսօր ԿԸՀ 2016թ. գործունեության հաշվետվության քննարկմանը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր ինդեքսից է, թե ջերմային ֆոնի բարձր պրեսսինգից՝ հաշվետվությունների ներկայացման ժամանակ տարօրինակ տրանսֆորմացիաներ, հայտարարություններ են հնչում այս ամբիոնից: Գլխավոր դատախազը հայտարարում է, թե համակարգում կոռուպցիան վերացել է, այսինքն՝ գործող դատախազները սրբադասության հավակնորդներ են: Ինչ է մնացել մեզ, մնում է դիմել Մայր աթոռ, գոնե սկզբի համար 330 դատախազի սրբերի դասը կանոնակարգելու համար: Իսկ ԿԸՀ հաշվետվությունը կարծես ստերիլ, ջերմոցային, իդեալական միջավայրի վերաբերյալ հաղորդում լիներ: Պարոն Մուկուչյան, ո՞ւմ հայտնի չէ, որ մեր երկրում չկա վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ: Եվ պետք չէ, որ որեւէ կառույցի ղեկավար հագնի սրբի վեղար ու հայտարարի, որ իր համակարգում ամեն ինչ արդար է, կոռուպցիոն ռիսկերը զրոյացված է»: Նա նաեւ հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է այնպես ստացվում, որ ՔԿՀ-ները, հոգեբուժարանները գնում, ընտրում են ՀՀԿ. «Կարող է՝ այդ հիմնարկներում այդ կուսակցությունը հատուկ մագնիս ունի, ինչ-որ ձգողական ուժ կա իշխող կուսակցության հանդեպ»: