Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

GLOBBING.com ստացիր գնված ապրանքն առանց սպասելու (տեսանյութ)

Բիզնես Կարևոր լուրեր
0-1

Օնլայն գնված ապրանքն այսուհետ հնարավոր է ստանալ՝ առանց սպասելու։ Հայաստանում այս նորամուծությունը «Գլոբբինգ» ընկերությունն է առաջարկում։ Ընկերության մարքեթինգի թիմի ղեկավար Վահե Ղազարյանը ներկայացնում է գործընթացը. «Հաճախորդները ստանում են նման էլեկտրոնային հասցե, որտեղ զետեղված է կոդ։ Մոտենում են այստեղ և սքանավորում են, որից հետո մեր սիրելի Ջորջն ասում է՝ օ դուք ունեք մեկ ծանրոց»։ Ընդամենը վայրկյանների ընթացքում համակարգը գտնում է հաճախորդի ծանրոցը. «Սա իրականում 20-30 վայրկյան է տևում»,- ասում է Վահե Ղազարյանը։ 1 Հատուկ տերմինալը տեղադրված է ընկերության Հրաչյա Քոչար 44 հասցեի գրասենյակում։ Ընկերության ձեռքբերումները 1 ու կես տարի անց արդեն տեսանելի են։ «Գլոբբինգ» ընկերության հիմնադիր և ղեկավար Դավիթ Հարությունյանը նշում է. «Մենք անցյալ տարին՝ 16 թիվը սկսել ենք օրը 20 պատվերով, վերջին շաբաթը մեզ մոտ եղել է օրական 730 պատվեր»։ 3     Հաճախորդների հարմարավետության ապահովումը «Գլոբբինգ»-ի թիվ 1 խնդիրն է։ Հենց դրա համար էլ գնորդներին հնարավորություն է տրվել ունենալու ընկերության հինգ երկրի պահեստներում առաքման սեփական հասցեներ։ Դրա հետևանքով կարողանում են գնումներ կատարել ամբողջ աշխարհից։ 2      «Գլոբբինգ»-ում մտածում են նաև հաճախորդների գումարները մաքսիմալ արդյունավետ և խնայողաբար օգտագործելու մասին, ասում է Դավիթ Հարությունյանը. «Մեր և Մաքսային ծառայության ջանքերով ստեղծված է ծրագիր, որ տեղում հաշվում է՝ հաճախորդը մաքսազերծում ունի թե չէ։ Եթե օրինակ ապրանքի արժեքը 190 000 է, մաքսազերծում չունի, բայց եթե 250 000 է, մաքսավճար վճարվում է միայն էդ 50 000-ի համար, ու ընդամենը 22.5%-ն է։ Հաճախորդը մոտենում է բանկ, վճարումն անում է, գալիս է մեզ մոտ, սքանավորումն անում, փաթեթը վերցնում-գնում»։ Եթե ձեր գնումը «Գլոբբինգ»-ի միջոցով է, երբեք պետք չէ անհանգստանալ ապրանքի տեղ հասնել-չհասնելու մասին։ «Մեր կայքում միշտ երևում է՝ փաթեթը երբ է հասնելու, փաթեթը երբ որ գալիս է, հաճախորդը ստանում է ծանուցում, նույնիսկ կայքից կարողանում է պատվիրել տուն առաքում, և ստանում է փաթեթը»։ Օրենքի պահանջով արդեն մի քանի ամիս է՝ Հայաստան հասնող ամեն ծանրոցի վրա զետեղվում է ապրանքի գինը։ «Գլոբբինգ»-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանի հավաստիացմամբ՝ սա իրականում բարելավում է և հաճախորդին հնարավորություն է տալիս շատ արագ ավարտել գնման պրոցեսը. «Պատկերացրեք՝ պետք էր գնալ, տանել ինվոյս, ցույց տալ՝ ինչ արժի, վճարել ինչ-որ գումարներ, իսկ հիմա ընդամենը մեյլ է գալիս, որ ձեր մաքսավճարն այսքան է, գնում եք բանկում վճարում եք, ծանրոցը Գլոբբինգից վերցնում-գնում եք»։ «Գլոբբինգ»-ի կայքում ինքնուրույն գնում կատարել չկարողացողները կարող են դիմել ընկերության մասնագետներին։ Որոշ ժամանակ առաջ այն անվճար էր. հիմա արդեն «Գնիր իմ փոխարեն» ծառայությունը վճարովի է. «Գնիր իմ փոխարեն ծառայությունն ինքնըստինքյան ունի ինքնարժեք, այսինքն՝ երբ որ մեզ հաճախորդը վճարում է բանկով, այդ գումարը մեր հաշվին նստելու համար արդեն բանկը գանձում է միջինում  3%։ Մենք այդ գումարը մեզնից լրացնում, ու գնում-անում էինք ակցիայի շրջանակներում։ Հիմա մենք գանձում ենք ընդամենը 5%: Աշխարհում նման ծառայության սակագինը միջինում 10-ից 12% է»։ Հայաստանում այլեւս «Գլոբբինգ»-ը գնումներ անելու  միակ  օնլայն  հարթակը չէ։ Դավիթ Հարությունյանը վստահեցնում է՝ մրցակցությունից չեն վախենում։ Այն միայն դրականորեն է ազդում. «Առաջինը՝ մրցակցությունը կրթում է հաճախորդներին, որոնք հետո կարող են որոշել՝ որ կազմակերպությունից օգտվել։ Երկրորդը՝ մրցակցությունը մեզ ու մեր մրցակիցների ստիպում է մատուցել էլ ավելի լավ ծառայություն։ Շուկայի 65-67%-ը այսօր սպասարկում է Գլոբբինգը»։ «Գլոբբինգ»-ն իր հետ գնումներ կատարելու մշակույթ է բերել ու վստահելի գործընկեր է։ Հախաճորդներից մեկն անձամբ է խոստովանել  ընկերության ղեկավարին։ Անցած մեկ տարվա ընթացքում 63 000 հայաստանցի օգտվել է օնլայն գնումներ կատարելու այս հարթակից։