Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Norway Chess». Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan-1

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է «Norway Chess» շախմատային գերմցաշարը: Չորրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Պարտիան ավարտվեց 35-րդ քայլում: Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանն իր պարտիաններն ավարտել էր ոչ-ոքիներով: Ներկա պահին Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը ունենալով իր ակտիվում  2,5 միավոր: