Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակն» ու «Ալաշկերտը» խզել են ֆուտբոլիստների պայմանագրերը

Սպորտ
sport-shirak-hovsepyan

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանի հետ կնքած պայմանագիրը: Վերջինս թիմին միացել էր 2016թ փետրվարին։ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ղեկավարությունը նույն եղանակով խզել է պայմանագրերը սերբ կիսապաշտպան Սաշա Ֆիլիպովիչի եւ հարձակվող Նարեկ Բեգլարյանի հետ: Երկու ֆուտբոլիստներն էլ համալրել էին «Ալաշկերտի» կազմը անցած ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում եւ գործող պայմանագրեր ունեին մինչեւ հաջորդ տարվա օգոստոսը: