Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց Norway Chess-ում

Սպորտ
unnamed-11-1

Նորվեգիայում ընթացող Norway Chess շախմատի սուպերմրցաշարում այսօր կայացան 3-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Կողմերը տակտիկական երկարատեւ պայքարից հետո 53-րդ քայլին ստիպված հաշտություն կնքեցին, քանի որ կրկնեցին դիրքը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ անգամ ոչ-ոքի խաղաց, վաստակեց 1,5 միավոր եւ այժմ Մագնուս Կառլսենի, Սերգեյ Կարյակինի, Մաքսիմ Վաշիե-Լագրավի եւ Ֆաբիանո Կարուանայի հետ կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը 2 բալով գլխավորում է Հիկարու Նակամուրան: Վաղը մրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ հունիսի 10-ին նախատեսված 4-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: