Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց

Սպորտ
unnamed-9-2

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկած Norway Chess շախմատի սուպերմրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները: Մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ՝ հաշտություն կնքելով 60-րդ քայլին: Մեր շախմատիստը երկու հնարավորից վաստակել է 1 միավոր եւ այժմ բաժանում է 2-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հիկարու Նակամուրան, որն ունի 1,5 միավոր: Վաղը կայանալիք 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ, որն այս պահին դեռեւս միավոր չունի եւ պայքար է մղում աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի հետ: