Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարն ու դեսպանը հետևել են մեր շախմատիստների խաղին

Սպորտ
unnamed-8

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի պարտիաները: Առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը պարտվեց անգլիացի Դեւիդ Փաուելին եւ կտրուկ նահանջեց մրցաշարային աղյուսակում: Այժմ նա 5 միավորով գտնվում է 18-րդ հորիզոնականում: Իսկ ահա միջազգային վարպետ Արման Միքայելյանը հաղթեց բելառուսցի գրոսմայստեր Սերգեյ Ժիգալկոյին, վաստակեց 5,5 միավոր եւ այժմ բաժանում է 3-13-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում են նույն Փաուելը եւ իսպանացի Անտոն Դավիդը, որոնք իրենց ակտիվում ունեն 6-ական միավոր: Մեր մյուս շախմատիստներից իրենց մրցաշարային գործերը բարելավեցին Սերգեյ Մովսեսյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գեւորգ Հարությունյանը, Վահե Բաղդասարյանը, Արթուր Դավթյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան: Ի դեպ, այսօր առաջնության հյուրերն են եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Բելառուսում Հայաստանի լիազոր դեսպան Արամ Խաչատրյանը:     unnamed (7)