Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Սպորտ
unnamed-6-1

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկեց Norway Chess շախմատային սուպերմրցաշարը: Առաջին տուրում մեր ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Բավական երկարատեւ եւ դիտարժան պայքարից հետո կողմերը 58-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ամերիկացի մյուս գրոսմայստերի՝ Հիկարու Նակամուրայի հետ, որի պարտիան Անիշ Գիրիի հետ դեռ շարունակվում է: