A
A
Լեւոն Արոնյանը կմասնակցի Norway Chess սուպերմրցաշարին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր կմեկնարկի Altibox Norway Chess շախմատային սուպերմրցաշարը: Դրան կմասնակցեն 10 շախմատիստ՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Ֆաբիանու Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը եւ Անիշ Գիրին: Նրանցից ութը ներկայումս տեղեր են զբաղեցնում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում: Այսօր տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշար, որի հաղթողը իրավունք կստանա ընտրելու իր մեկնարկային համարը: Այնուհետեւ 2-10-րդ տեղերը գրաված շախմատիստները վիճակահանությամբ կորոշեն մյուս համարները: